Նամակ արևին:

Բարև արև: Քեզ գրում է Մարգարիտան: Արև, դու շատ ջերմ ես, առանց քո ջերմության դաշտերը ու այգիները չեն կանաչի, դաշտերում չեն բացվի գույնզգույն սիրուն ծաղիկները,

մեր սիրելի ծիտիկների անուշ  երգը չենք լսի: Մենք շատ շնորհակալ  ենք, դու միշտ ջերմ

տաքացրու  մեզ:

Реклама

Հարցազրույց ծառի հետ

— Բարև, չոր ծառ: Ես ուզում եմ քեզ հետ զրուցել անխելք մարդու մասին:

-Բարև, ես հաճույքով քեզ հետ կզրուցեմ:

-Քո կարծիքով անխելք մարդուն Աստված հարստություն տվե՞ց:

— Տվեց հարստություն, հարսնացու, բայց…

-Ինչու՞ բայց:

— Մարդը իսկապես անխելք էր, իմ տակի ոսkին չուզեց հանել, համ ինքը կհարստանար, համ էլ ես կկանաչեի, հարսնացուից էլ հրաժարվեց:

Չղջիկն ու լուսին

Գիշերը չղջիկը արթնանում է ու տեսնում, թե ինչպես է լուսինը բարձր երկնքում ժպտում:

— Լուսին, ինչու՞ ես ժպտում:

-Այսօր ես շատ ուրախ եմ:

-Ինչու՞ ես ուրախ:

-Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես որս անելու:

-Դու ինձ չես խանգարի, ես սոված չեմ մնա: